Էստոնիայից ու Իտալիայից վերադառնալուց հետո Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ձեռնամուխ է եղել երկրում իր պարտականությունների կատարմանը: Անգլիացիների սիրելի շիկահերը այցելել է Իպսվիչ քաղաք, որտեղ ռեգբի և ֆուտբոլ է խաղացել տեղի մանկական թիմերի հետ՝ գրում է spletnik.ru-ն:
Միջոցառման կազմակերպիչն է բարեգործական Inspire Suffolk հիմնադրամը, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել սպորտը:
Հարկ է նշել, որ բոլոր երեխաները արքայազնի հետ հանդիպումից խանդավառվել էին: Գրեթե բոլորն էլ նկատել են, որ Հարրին շատ ընկերասեր է ու ունի հումորի հրաշալի զգացում:








































