Ford Motor ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից հետ է կանչում 1.4 մլն արտաճանապարհային մեքենաներ և սեդաններ՝ կապված ղեկի հիդրոուժեղացուցչի համակարգում հնարավոր անսարքությունների հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալոթյունը:
Ինչպես նշվում է, հետկանչը մեծ մասամբ տարածվում է 2008-2011թթ. արտադրության Escape և Mercury Mariner մոդելների վրա:
Մինչև ապրիլի կեսերը հայտնի են դարձել թերության հետ կապված 15 դժբախտ պատահարների մասին: Դրանցից երկուսի դեպքում մարդիկ վնասվածքներ են ստացել:









































