Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան իր թեկնածությունն է առաջադրել 2013 թ. փետրվարի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Հպարտ և անկախ հայրենիք դաշինք» իշխող կուսակցության հազարավոր ներկայացուցիչներ Կորեային հռչակել են իրենց թեկնածու:
Կորեայի խոսքերով` երկիրը պետք է շարունակի փոխվել՝ տնտեսության, քաղաքականության և առհասարակ բոլոր ոլորտներում, այդ պառճառով ինքըորոշում է կայացրել մասնակցել ընտրություններին:
Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն` Կորեայի օգտին այժմ պատրաստ է քվեարկել ընտրողների 56 %-ը:







































