Սաուդյան Արաբիայի աշխատանքի նախարարությունը արգելել է կանանց աշխատել առավոտյան մինչև ժամը 9:00-ը և երեկոյան 11:00-ից հետո: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով նախարարության հայտարարությունը:
Նման որոշումն ընդունվել է կանանց անվտանգությունն ապահովելու և չստիպելու համար նրանց փողոցներում հայտնվել այն ժամերին, երբ դրանք ամայի են:
Նախարարությունը գործատուներին կոչ է անում ավելի ակտիվորեն վարձել կանանց, հատկապես այն հաստատություններում, որտեղ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են սպասարկվում: Խոսքը միայն կանանց համար խանութների, գեղեցկության սրահների և մարզական ակումբների մասին է:








































