Բուլղարիայի մայրաքաղաքի դատարանը չորս տարվա է դատապարտել նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովին, հաղորդում է ITAR-TASS–ը։ Իր պատիժը նա կկրի բաց տիպի բանտային հանրակացարանում (առանց խիստ սահմանափակումների, բանտախցում լինելու տեսքով)։ Դրանից բացի, հինգ տարվա ընթացքում Ցվետանովին արգելված է զբաղեցնել պետական պաշտոններ։
Նախկին նախարարի նկատմամբ քրեական գործի պատճառն եղել է նրա մերժումը՝ թույլատրել լրտեսման հատուկ միջոցների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սարքավորման և վիդեոզննման համակարգի օգտագործումը, չնայած, գոյություն ունեցող համապատասխան դատական որոշման։ Այսպիսով, դատավորի կարծիքով, Ցվետանովը չարաշահել է իր ծառայողական լիազորությունները՝ անտեսելով իշխանությունների բաժանման սկզբունքը։







































