Մադրիդի «Ռեալ»-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության հաղթող դարձած հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և պաշտպաններ Պեպեն ու Ֆաբիո Կոենտրաուն ժամանել են Պորտուգալիայի հավաքականի ճամբար, հաղորդում է L’Equipe-ը:
«Եվրոպական բրազիլացիներ»-ն Օբիդուշում նախապատրաստվում են 2014 թվականի աշխարհի առաջնությանը: Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները կմասնակցեն շաբաթ օրը Լիսաբոնում կայանալիք Հունաստանի հավաքականի դեմ ընկերական մրցավեճին:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլային գլխավոր մրցաշարի առաջիկա խաղարկության խմբային փուլում ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Գերմանիայի, ԱՄՆ-ի և Գանայի ընտրանիները:






































