Չինաստանի Դունգուան քաղաքի բնակչուհին իրեն հետապնդող տղամարդուն վախեցրել է փողոցում մերկապար պարելով: Այս մասին հայտնում է Orange News-ը՝ ներկայացնելով տեղի ունեցածի մանրամասները:
Ականատեսների խոսքով՝ մոտոցիկլետով տղամարդը որոշ ժամանակ հետապնդել է երիտասարդ կնոջը, որը հարցրել է վերջինիս, թե ինչ է ուզում ու սկսել է հանել զգեստը: Կնոջ վարքագիծը շոկի է մատնել տղամարդուն, և նա հեռացել է:
Անձամբ կինը ոստիկանության հետ զրույցում հայտարարել է, որ մերկացել է՝ հնարավոր ոտնձգություններից զերծ մնալու համար:










































