Google Maps ծառայությունում հայտնվել է Հյուսիսային Կորեայում շրջելու նավիգացիա, գրում է The Daily Mirror-ը:
Դա տեղի է ունեցել՝ չնայած այն բանին, որ Հյուսիսային Կորեայի բնակիչներին հասանելի չէ ո՛չ սմարթֆոնը, ո՛չ մատչումը համացանցին, գրում է պարբերականը:
Այդուհանդերձ, Google-ի քարտեզներում հնարավոր է պլանավորել ավտոմոբիլային ճանապարհորդություն երկրով մեկ, սակայն հավանության արժանացած երթուղիների սահմաններում, ասվում է հոդվածում:
Հյուսիսային Կորեան Google Maps-ի համար բացվել է 2013-ին, և Հյուսիսային Կորեայի քարտեզը աստիճանաբար լցվել է երկրի գլխավոր օբյեկտներով:












































