Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է համալրել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմը:
Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է հարձակվողի տրանսֆերի դիմաց ստանալ 20 մլն ֆունտ: Այնուամենայնիվ, «ազնվականներ»-ը կսպասեն մինչև աշխարհի առաջնության ավարտը, քանի որ կարծում են, որ այդ ժամանակ նրա տրանսֆերային արժեքն ավելի կբարձրանա:
Evening Standard-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատում Լուկակուի խաղը: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին համալրել է «Բավարիա»-ի կազմը:









































