Լոնդոնի «Չելսի»-ն կարող է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ի 2 ֆուտբոլիստների տրանսֆերներ:
Արդեն իսկ հայտնի է, որ «ազնվականներ»-ն ակտիվորեն հետաքրքրվում են Դիեգո Կոստայի ծառայություններով: Marca-ի փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոյի թիրախում է նաև բրազիլացի եզրային պաշտպան Ֆելիպե Լուիսը:
«Չելսի»-ն պատրաստ է 24 մլն եվրո առաջարկել Իսպանիայի գործող չեմպիոնին: Անգլիական ակումբը պատրաստ է նաև կրկնապատկել Լուիսի աշխատավարձը:






































