Ճարպակալման խնդիրը սրվում է ամբողջ աշխարհում, վերջին 30 տարում ոչ մի երկիր չի կարողացել փոխել այս միտումը՝ ասվում է Lancet ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները վերլուծել են մոտ 190 երկիր և պարզել, որ ճարպակալման կամ ավելորդ քաշի խնդիրն արդիական է Երկրագնի բնակչության 30%-ի համար:
Այս ցուցանիշը շարունակում է աճել, ընդ որում՝ անկախ սոցիալական գործոններից. ճարպակալմամբ տառապում են մեծահասակները և երեխաները, տղամարդիկ և կանայք, զարգացած և զարգացող երկրների բնակիչները:
Հետազոտության մեջ նշվում է, որ ավելորդ քաշի խնդիրը հաճախ առաջանում է եկամուտների ավելացման դեպքում:
ԱՄՆ-ում ճարպակալմամբ տառապում է քաղաքացիների 30%-ը, ևս 30%-ը դասվում է ավելորդ քաշ ունեցողների թվին:






































