Monday, 29 06 2026
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին

Ավետիք Բուդաղյանի մահը Արտակ Բուդաղյանի խղճին է. Ռուբեն Սահակյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի մեղադրական եզրակացությունն արդեն հաստատված է: Գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացության մեջ նշված է. «Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նախապես կարծում էին գործի վարույթը կկարճվի, բայց հետո ստիպված առարկել են, դեմ են եղել գործը կարճելուն, որ գոնե այս ձևով գործը գնա դատարան, որպեսզի իրենք կարողանան դատավարության ժամանակ ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել և հարցաքննել դեպքի մասնակիցներին: Առաջին դատական նիստն Ալումյանը կանխատեսում է հունիսի կեսերից ոչ շուտ:

Նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը վստահ է՝դատարանում միանշանակ կկարողանան ապացուցել, որ Արտակ Բուդաղյանը նման մտադրություն է ունեցել, և դրա համար բավարար է այն, ինչ-որ կա տեսաժապավենում: «Ես ասում եմ` միայն տեսաժապավենը բավարար է, բայց դրան գումարած` կան բազմաթիվ վկաներ, դուք էլ գիտեք բոլոր վկաների անունները: Մյուս կողմը բազմաթիվ անգամ խեղաթյուրել է տվյալները և շարունակելու է խեղաթյուրել ու սխալ ներկայացնել: Ես ասել եմ և ասում եմ, որ Ավետիք Բուդաղյանի մահը Արտակ Բուդաղյանի խղճին է»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանք դա շատ լավ գիտակցում են, սակայն չեն ուզում ընդունել, և ինքը՝ փաստաբանը նրանց հասկանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում