Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ի՞նչ է լինելու Ռուսաստանի «սև ցուցակում» ընդգրկված 170․000 հայ միգրանտների ճակատագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Պարոն Եգանյան, Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև ՌԴ-ում հայ միգրանտներին առնչվող համաձայնագիր է պատրաստվում: Հայտնի է, որ 170000 հայ միգրանտ արդեն «սև ցուցակում» է: Նրանց համար այդ համաձայնագիրը որևէ բան սահմանո՞ւմ է:

-Այդ «սև ցուցակը»-ի վերաբերյալ, ինչպես Դուք անվանեցիք,այս համաձայնագրում ոչինչ չկա:

Մենք մայիսի 22-23-ըունեինք հայ-ռուսական համատեղ աշխատանքի հերթական նիստը, որը հայկական կողմից ես եմ ղեկավարում, իսկ ռուսական կողմից՝ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Ռոմոդանովսկու տեղակալը՝ Կուզնեցովը․սա չորրորդ նիստն էր: Իրենք բերեցին մշակված երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է մեր քաղաքացիներին հաշվառելու 30 օրվա ժամկետին, մյուսը նրան, որ Ռուսաստանում մեր հայրենակիցները կարողանան աշխատանքային գործունեություն ծավալել՝ առանց աշխատանքի հատուկ թույլտվության:

Իրենք մեզ տվեցին տեքստը՝ծանոթանլու և տեսնելու, թե ինչքանով է ընդունելի: Մենք հենց այդ գիշերը նստեցինք, աշխատեցինք և հաջորդ օրը տվեցինք մեր նկատառումները:Ընդհանուր առմամբ,մենք անշուշտ կողմ ենք, որովհետև դա մեր միգրանտների շահերից է բխում: Ես հենց վաղը Մոսկվա եմ մեկնում, որ իրենց հետ աշխատանքային կարգով վերջին շտրիխները ճշգրտենք, այնուհետև ռուսական կողմը՝դաշնային միգրացիոն ծառայությունը,այդ համաձայնագրերը կդնի Ռուսաստանի պատկան մարմինների շրջանառության մեջ:

Իսկ ի՞նչ է լինելու այդ 170000 մարդկանց հետ , որևէ բան մտածե՞լ եք:

– Այդ մարդիկ առայժմ չունեն արգելանք : 170․000 մարդ ունեն ախտանիշ արգելանք ստանալու: Նրանք դեռ Ռուսաստանում են, հենց դուրս գան՝հնարավորէ՝ստանան արգելանք:

Դա այդպես դյուրին լուծվող հարց չէ, որովհետև այդ մարդիկ խախտել են ՌԴ սահմանված օրենսդրությունը , դրա պատճառով են հայտնվել անցանկալի մարդկանց ցուցակում: Ոչ միայն իրենք.արդեն 40 հազարնէլդուրս են եկել Ռուսաստանից և չեն կարողանումմուտք գործել ՌԴ:

Դա այդպես դյուրին հարց չէ, ռուսական կողմի բնորոշմամբ՝նրանք իրենց օրենսդրությունն են խախտել,բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք:Կան դեպքեր, որոնք հումանիտար մոտեցման տակ կարելի է կիրառել՝ ընտանիքի տարանջատում, ընտանիքի մի մասը մնացել է այնտեղ,կամ ուսման հարց՝բուհում պետք է շարունակեն ուսումը, բուժման հետ կապված հարց, տարեց մարդու խնամքի հարց.նմանատիպ դեպքերըքննության են առնվում և,որպես կանոն,դրական լուծում ստանում:

Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը միայն Դաշնային միգրացիոն ծառայությունով չէ ամեն ինչ որոշում, միայն այդ մարմինը չէ, որ կարող է արգելանք դնել Ռուսաստան մուտք գործելու հարցում, այլ պետական մարմիններ էլ կան, որ նման լիազորություն ունեն՝ դատախազություն,դատարան: Նման դեպքերում դաշնային միգրացիոն ծառայությունը մեծ ցանակության դեպքում էլ ոչինչ անել չի կարող, որովհետև իր որոշումը չէ:

-Պարոն Եգանյան, ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Ռոմոդանովսկու այն հայտարարությունից, թե միգրացիայի ոլորտում «ճանապարհային քարտեզի» պարտադիր տարր պետք է դառնա քաղաքացիության հարցի շուրջ համագործակցությունը: Մեկնաբանություններ կան, թե ՌԴ-ն որոշակի զիջումներ է տրամադրում հայ միգրանտներին միայն այն դեպքում, եթե վերջիններս ՌԴ քաղաքացիությունստանան: Ինչպես կմեկնաբանե՞ք:

-Մեր մշակած համաձայնագրերը քաղաքացիության հետ բացարձակապես որևէ կապ չունեն, թյուրըմբռնում է եղել:Խոսքը վերաբերում է աշխատանքային շուկան ՀՀ քաղաքացիների առջև բացելուն․ դա քաղակացիության հետ որևէ կապ չունի։

Ինչ վերաբերվում է քաղաքացիության վերաբերյալ նոր օրենքին, տեսնենք, թե այն ինչպես է կիրառվում.չիմանալով նրբությունները՝շտապում ենք գնահատականներ տալ, և գնահատակաները,որպես այդպիսին,սիրում ենք ծայրահեղացնել:

-Բայց կան վտանգներ, որ մեր քաղաքացիները կգայթակղվեն հեշտացված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու հնարավորությունից, ինչն էլ կնպաստի արտագաղթին:

-Տեսնենք՝այդ օրենքը ո՞նց է կիրառվում,նոր կտեսնենք՝դա բերո՞ւմ է դյուրացված կարգով քաղաքացիություն ստանալուն, թե՞ոչ: Այլ բան է հայտարելը, մեկ այլ բան՝պրակտիկայում կիրառելը։ Հետո, արտագաղթողը ոչ թե քաղաքացիություն փոխողն է, այլ այն անձն է, ով իր մշտական բնակության երկիրն է փոխում: Ասել, որ քաղաքացիություն ձեռք բերելը անմիջապես արտագաղթին կխթանի՝ սխալ է, այլ բան, եթե քաղաքացիություն ձեռք բերելը կապվի մշտական բնակության հարցի հետ: Շատերը կձգտեն ունենալ ՌԴ քաղաքացիություն, անշուշտ, այդպես կլինի։ Մարդիկ կմտածեն, որ դա իրենց համար շատ խնդիրներ կպարզեցնի՝ սկսած ՌԴ գնալ-գալուց, վերջացրած տարբեր հարցերի առնչությամբ ռուսական պատկան մարմիններին դիմելով:

-Իսկ Ձեր մշակած համաձայնագրերը ե՞րբ կստորագրվեն:

-Առայժմ նախագիծ է միայն, դրանից հետո պետք համաձայնացնեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ, մնացած իրավասու մարմինների հետ, որից հետո նոր Հայաստանին կներկայացնեն: Հիմա ընդամենը աշխատանքային կարգով համաձայնեցվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում