Monday, 29 06 2026
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Սուխումը կփրկի՞ Ղարաբաղին ռուսական արջի թաթից

Մեր տարածաշրջանում իրադարձությունները թեժ են ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով, որտեղ Ադրբեջանը վերջին օրերի դիվերսիոն ակտիվությունից հետո սկսել է հերթական մեծ զորավարժությունները ճակատային գծում, այլ նաև Աբխազիայում, որտեղ թվում էր 2008 թվականի պատերազմից հետո այլևս որևէ հարց չկա և չի կարող լինել: Պարզվում է, որ Աբխազիայում հարց կա, և այդ հարցը, իհարկե, Վրաստանի հետ չէ, սակայն պակաս ուշագրավ չէ:

Աբխազիայում, այսպես ասած, ընդդիմությունն իշխանափոխություն է իրականացնում: Սա չափազանց հետաքրքրական մի հանգամանք է, քանի որ իշխանափոխությունն իրականացնում են գրեթե նույն կերպ, ինչը որ Ռուսաստանում որակվում է «գունավոր հեղափոխություն»: Եվ հետաքրքրական է, որ Աբխազիայում այդ իրադարձությունները տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը «գունավոր հեղափոխություններին» հակազդելու անհրաժեշտության շուրջ ակտիվ քննարկումներ է սկսել ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ:

Մոսկվան, սակայն, չի շտապում Աբխազիայում տեղի ունեցողը «գունավոր հեղափոխություն» որակել: Մոսկվան հայտնվել է ծանր վիճակում:

Մի կողմից` եթե Աբխազիայում տեղի ունեցածի համար, ինչպես միշտ, մեղադրի Արևմուտքին, կհայտնվի ծիծաղելի վիճակում, որովհետև սա կնշանակի, որ իրականում Ռուսաստանը բացարձակ ազդեցություն չունի Աբխազիայում և ռուսների քթի տակից դա էլ են տարել, եթե այնտեղ արդեն «գունավոր հեղափոխություն» են իրականացնում: Մյուս կողմից` եթե Աբխազիայում եղածը «գունավոր հեղափոխություն» չէ, ապա ինչո՞ւ է «գունավոր հեղափոխություն» որևէ այլ տեղում նմանատիպ իրավիճակը: Այսինքն` աբխազները Պուտինին շատ դժվար կացության առաջ են դրել:

Սակայն, ընդհանուր առմամբ, այստեղ դրսևորվում է մեկ այլ բան՝ Աբխազիայում իշխանափոխության այս դրսևորումն, ըստ էության, իրականում բողոք է Ռուսաստանի դեմ, ռուսական գերակայության դեմ: Ըստ որում` որևէ նշանակություն չունի, թե ինչպիսին են այդ բողոքի հրապարակային ձևակերպումները: Բանն այն է, որ աբխազները իրականացնում են մի բան, որը, ըստ էության, ապրիորի հանդիսանում է ռուսական քաղաքականության հռչակած «հակառակորդ» կամ «թշնամի»:

Եվ ահա, այս տեսանկյունից, սա յուրօրինակ դեմարշ է ռուսների դեմ` կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի: Եվ այս դեմարշը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանի համար, ըստ էության, ամենաքիչն է անհրաժեշտ հենց այս պահին: Դրա մասին է վկայում այն, որ Մոսկվան արդեն իսկ Աբխազիա է գործուղել իր գորշ կարդինալներից մեկին՝ Վլադիսլավ Սուրկովին, ինչը նշանակում է, որ աբխազական իրադարձությունները անհանգստացրել են Մոսկվային, և Կրեմլն այստեղ արձանագրել է ոչ միայն զուտ ներաբխազական գզվռտոցներ, այլ միտումներ, որոնք կարող են տանել դեպի Աբխազիայի Մոսկվայի վերահսկողությունից դուրս գալու գործընթաց: Հենց դա է պատճառը, որ Կրեմլը Աբխազիա է գործուղել իր ներկայացուցիչներին: Իսկ սա արդեն համատարածաշրջանային նշանակության խնդիր է` թեկուզ և այն տեսանկյունից միայն, որ Մոսկվան Աբխազիայում անսպասելի բախվում է նման խնդրի` անկախ հետագա հանգուցալուծումից:

Ըստ էության, ստացվում է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասում նոր դիրքերի ձգտող Ռուսաստանի առումով պարզվում է, որ այսպես ասած` երաշխավորված թվացող դիրքերում նույնիսկ Ռուսաստանի վիճակը կայուն չէ: Իսկ սա մեզ համար հատկապես հետաքրքրական է նրանով, որ Ռուսաստանը նոր դիրքերի ձգտում է ոչ այլ տեղ, քան Լեռնային Ղարաբաղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում