ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անձամբ է ներգրավված Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մեջ՝ մշտապես կապ պահելով Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջարկը՝ Պան Գի Մունին անհապաղ կցել Ուկրաինայի արևելքում բռնության դադարեցման ջանքերին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Դյուժարիկը՝ ՄԱԿ-ն արդեն ներգրավված է այդ ջանքերում՝ մարդու իրավունքների դիտորդական առաքելության, ինչպես նաև երկրում գործող ՄԱԿ-ի ներկայացուցչության միջոցով:
«Ինչպես Պան Գի Մունը հայտարարել է նախկինում, նրա միջնորդական ծառայությունները միշտ հասանելի են»,- հավելել է Դյուժարիկը:





































