Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ Ծառուկյանը չի կարող նախագահ դառնալ. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Ուկրաինայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում խոշոր գործարար, միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի հաղթանակը դարձել է ամենաքննարկվող թեման ոչ միայն՝ աշխարհում, այլ, որքան էլ զարմանալի է՝ նաև Հայաստանում: Բայց այստեղ քննարկվում է ոչ այնքան այն պարագան, որ Պորոշենկոն տարիներ շարունակ անձամբ մասնակցելով ու ֆինանսավորելով քաղաքական պայքարը՝ կարողացավ նախագահ ընտրվել, այլ այն, որ օլիգարխները կարող են նախագահ դառնալ, և դա ոչ միայն չի քննադատվում, այլև անգամ ողջունվում է Արևմուտքի կողմից: Ոմանք նույնիսկ այնքան հեռու են գնում, որ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ եզրակացություններ են անում՝ այլևս Արևմուտքն ընդունում է միայն օլիգարխ-նախագահներին՝ որպես օրինակ ներկայացնելով հենց Պորոշենկոյի հաղթանակն Ուկրաինայում, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլիի՝ ոչ սեփական դեմքով իշխանության գալը Վրաստանում:

Ահա այս երևույթը հայկական որոշակի շրջանակներում դարձել է ոչ միայն քննարկման, այլ նաև ոգևորության առարկա: Իսկ ոգևորությունը հասցեական է ու վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ընդամենը վերջերս հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է առաջիկա բոլոր համապետական ընտրություններին:

Եվ ահա, Ծառուկյանի նախագահ դառնալու հեռանկարով տոգորվածները հղում են անում Ուկրաինայի օրինակին և գրեթե հանդիմանանքով հարցնում՝ եթե դա հնարավոր է Ուկրաինայում, ինչո՞ւ նույնը չի կարող լինել նաև Հայաստանում: Սակայն հայկական օլիգարխիան, որի ներկայացուցիչներից մեկը, գուցե ամենակարկառունը, Գագիկ Ծառուկյանն է, վրացական ու հատկապես ուկրաինական օլիգարխիայի հետ համեմատության մեջ առնվազն մի քանի սկզբունքային տարբերություն ունի, ինչն անհնար է դարձնում նրա՝ նախագահ դառնալու հնարավորությունը Հայաստանում: Գոնե ուկրաինական նախադեպի համատեքստում:

Նախ՝ Պորոշենկոն, օլիգարխ լինելով հանդերձ, բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, ընդհուպ՝ արտգործնախարարի: Բայց ամենակարևորը՝ Պորոշենկոն տևական ժամանակ լինելով իշխանական օլիգարխ՝ ի վերջո կատարել է քաղաքական ընտրություն և համարձակվել է պաշտպանել իշխանության դեմ հանդես եկող տեսակետը և ուժերին՝ առաջին հերթին՝ կապված արտաքին քաղաքական կողմնորոշման հետ:

Ու ամենևին այնպես չէ, որ Պորոշենկոն Եվրամայդանի կողմ է անցել Յանուկովիչի փախուստից ու իշխանության փլուզումից հետո: Հակառակը՝ Պորոշենկոն երկար ժամանակ, դեռ Յանուկովիչի նախագահության, անխախտ թվացող նախագահության շրջանում հրապարակավ ֆինանսավորել է այն, ինչը պետք է դառնար Մայդան: Այսինքն՝ Պորոշենկոն ռիսկի, այնուամենայնիվ, գնացել է, որովհետև Մայդանի ճնշման դեպքում ինքը հայտնվելու էր ոչ թե նախագահի նստավայրում, այլ կալանավայրում:
Նախագահ ընտրվելու հաջորդ օրը Պորոշենկոն հայտարարեց, որ արդեն իսկ բանակցություններ է սկսել ներդրումային հիմնադրամների հետ՝ իր բիզնեսները վաճառելու նպատակով:

Իհարկե, Հայաստանում գրեթե բոլորը կպնդեն, թե դա «թատրոն» է, որ իրականում նա ոչինչ էլ չի վաճառելու և շարունակելու է մնալ օլիգարխ: Գուցե: Բայց գոնե թատրոնի մակարդակով նա այդ քայլին դիմել է: Ի տարբերություն Հայաստանի պաշտոնյա ու պատգամավոր օլիգարխների, ովքեր բիզնեսի հետ կապված հարցերում պատասխանների բոլոր հնարավոր տարբերակներից ընտրում են միայն սուտը: Հայտնի կալվածատերերը, սեփականատերերը և այլք հայտնի կենդանու համառությամբ ասում են, թե իրենք բիզնեսներ չունեն, որ դրանք իրենց հարազատներինը, ազգականներինը կամ մերձավորներինն են: Այսինքն՝ բիզնեսներից հրաժարվել մեր քաղաքական-տնտեսական վերնախավը նույնիսկ ձևականորեն պատրաստ չէ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում