Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ`Սիիրթում (Սղերթ) մարտական ուղղաթիռ է կործանվել: Միջադեպը գրանցվել է Փերվարի շրջանում:
Աղետի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 12 զինծառայող: Ուղղաթիռում 13 մարդ է եղել: Նշվում է, որ ուղղաթիռը վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով:









































