Եվրահանձնաժողովը մայիսի 28-ին հաստատել է Լիբանանում սիրիացի փախստականներին աջակցելու համար լրացուցիչ 21 մլն եվրո ֆինանսական օգնության հատկացումը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
Նոր ֆինանսական փաթեթը, ներառյալ՝ Լիբանանում սիրիացի փախստականներին աջակցելու համար Եվրահանձնաժողովի տրամադրած միջոցների ընդհանուր ծավալը, գերազանցել է 354 մլն եվրոն:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ ապրիլի սկզբի դրությամբ սիրիացի փախստականների ընդհանուր թիվը Սիրիայի հարևան երկրներում գերազանցել է 1 մլնը: Սիրիայի հարևան երկրներից իր տարածքում ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունել է Լիբանանը՝ մոտ 1 մլն մարդ:










































