Ավստրալիայում Apple ընկերության սմարթֆոնների, պլանշետների և նոութբուքերի մի քանի օգտատերեր միաժամանակ հայտնել են անհայտ խարդախի կողմից իրենց տեխնիայի կոտրման մասին: Հաղորդվում է, որ չարագործը գումար է պահանջել սարքերի ապաարգելափակման համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տուժածների սարքերի վրա հայտնվել է այսպիսի հաղորդագրություն. «Ձեր սարքը կոտրվել է Օլեգ Պլիսի կողմից»: Այնուհետև պահանջվել է վճարել 100 դոլար կամ եվրո PayPal վճարային համակարգով՝ սարքի ապաարգելափակման համար:
Փորձագետները եկել են եզրակացության, որ ցանցահենին հաջողվում է վերահսկողություն ստանալ սարքերի նկատմամբ iCloud ծառայության միջոցով:
Apple- ն օգտատերերին խորհուրդ է տվել փոխել Apple ID-ին և կոչ է արել խուսափել տարբեր ծառայությունների համար միանման մուտքաբառերի ու գաղտնաբառերի կիրառումից:
Sydney Morning Herald-ի տվյալներով՝ կոտրումների «համաճարակը» տարածվել է գրեթե ամբողջ Ավստրալիայում: Նման մի դեպք էլ Լոնդոնում է գրանցվել՝ արձակուրդի նպատակով Մեծ Բրիտանիա եկած ավստրալացու մասնակցությամբ:










































