Մոտ ապագայում հանդիսատեսը կարող է էկրաններին տեսնել ևս մեկ պատմության «վերածնունդ». 2002թ. թողարկված «Իմ մեծ հունական հարսանիքը» կատակերգությունը կունենա շարունակություն՝ գրում է spletnik.ru-ն:
Նորությունը հայտնել է ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ ու ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատար Նիա Վարդալոսը իր հարցազրույցներից մեկում:
«Հիմա, երբ ես մայր եմ դարձել, պատրաստ եմ գրել մեր մեծ ընտանիքի պատմության հաջորդ գլուխը»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ նոր ֆիլմում կներկայացվեն հունական մեծ ընտանիքի անդամների նոր արկածները: Սցենարի 51-ամյա հեղինակը ֆիլմի առանձին մանրամասները առայժմ գաղտնի է պահում:














































