Թե ինչու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը տեր չի կանգնում գիտաշխատողներին տված իր խոստումներին` Aravot.am-ի հետ զրույցում նա հրաժարվեց պատասխանել` մեկնաբանելով, թե իր իրավունքն է` կուզի կպատասխանի, չի ուզի` չի պատասխանի. «Չգիտեմ` ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»,- ասաց պատգամավորը:
Թերթը հստակեցրեց, որ խոսքը գիտաշխատողներին տված խոստումների մասին է, որ նա խոստացել է մի շարք խնդիրներով զբաղվել` գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամների հետ, բայց չի զբաղվել այդ խնդիրներով: Հարցին` «ինչո՞վ է դա պայմանավորված, պարոն Դավթյան»` ՀՀԿ պատգամավորը ուղղակի հարցը լսելուց հետո շրջվեց ու հեռացավ Աժ միջանցքից: Որքան էլ պատգամավորի ետևից թերթի թղթակիցը վազեց, խնդրեց պատասխանել՝ նա արհամարհական վերաբերմունք դրսևորեց:
Նկատենք, որ Արտակ Դավթյանը Աժ գիտության, կրթության, մշպկույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն է:








































