«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հետաքրքրված էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ծառայություններով: Այդ մասին հայտնում է AS-ը:
«Կարմիր սատանաներ»-ի ներկայացուցիչները բանակցել են աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների գլխավոր մարզչի հետ և ֆինանսական հետաքրքիր առաջարկ արել նրան: Անգլիական գրանդը դել Բոսկենին 2 տարվա պայմանագիր ու 20 մլն եվրո էր առաջարկում: Այդ գումարը 10 անգամ գերազանցում է մասնագետի ներկայիս տարեկան աշխատավարձը: Այնուամենայնիվ, դել Բոսկեն չի քննարկել այդ հարցը` մերժելով «Յունայթեդ»-ի առաջարկը:
Հիշեցնենք` ավելի վաղ դել Բոսկեն հայտարարել էր, որ այլևս չի գլխավորի որևէ ակումբ:







































