Ինչպես տեղեկացրել է Chicago Sun-times–ը, այս տարվա մայիսին ռուսական Superjet 100 ինքնաթիռի վթարի ժամանակ զոհված 14 ինդոնեզացիների ընտանիքները դատի են տվել Boeing ընկերությանը:
Հրատարակության տվյալներով՝ զոհվածների հարազատները գտնում են, որ այդ ողբերգության համար մեղավոր է Superjet 100-ի համար սարքավորումներ արտադրող և մատակարարող Boeing ընկերությանը: Նրանց կարծիքով՝ երկրի հետ վաղաժամ բախման մասին տեղեկացնող համակարգը, որը ինքնաթիռի վրա այդ ընկերության կողմից էր տեղադրվել, անսարք է եղել և օդաչուներին չի զգուշացրել անխուսափելի վթարի մասին: Հայցն ուղարկվել է Չիկագոյի շրջանային դատարան:
Ռուսական Superjet 100 ինքնաթիռը, որի մեջ 45 մարդ կար, մայիսի իննին Ինդոնեզիայում ցուցադրական թռիչք էր կատարում: Superjet 100-ի հետ կապը ընդհատվել է թռիչքից 20 րոպե անց: Ինքնաթիռի կտորները գտնվել են Ինդոնեզիայի մայրաքաղաքից 64 կիլոմետր հեռավորության վրա:







































