ԱՄՆ վարչակազմն առաջիկա օրերի ընթացքում կշարունակի քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հնարավորությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսաքիին:
«Մենք հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն ունենք, և մենք մեր գործողությունները կոորդինացնում ենք ԵՄ-ի հետ: Առաջիկա օրերին մենք կորոշենք` արդյոք պետք են հավելյալ պատժամիջոցները»,- ասել է Փսաքին:
Նրա խոսքերով` Ուկրաինայի մի շարք շրջաններում նախագահական ընտրությունները խափանելու փորձեր են եղել, իսկ դաշնայնացման հանրաքվեի կողմնակիցները, Փսաքիի կարծիքով, կապեր ունեն Ռուսաստանի հետ:









































