Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ ջախջախեց Նորվեգիայի ընտրանուն:
Դաշտի տերերը հյուրերի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին` ցուցադրելով դինամիկ, տեխնիկապես հագեցած և կարգապահ ֆուտբոլ: Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:
Ֆրանսիա – Նորվեգիա` 4:0
1:0 Պոգբա (15′), 2:0 Ժիրու (51′), 3:0 Ռեմի (67′), 4:0 Ժիրու (69′)








































