Նոյեմբերի 14-ին կայանալիք Պանամայի հավաքականի դեմ խաղից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է թիմի հայտացուցակը:
Հայտացուցակում ավանդական 23 անունների փոխարեն տեղ էին գտել 19-ը: Դել Բոսկեն որոշել է այս անգամ հանգիստ տալ Խավիին ու Խաբի Ալոնսոյին` կիսապաշտպանության երկու առաջատարներին: Բացակայում են նաև Ալվարո Արբելոան ու Ֆերնանդո Տորեսը:
Հայտացուցակն այս տեսքն ունի.
Դարպասապահներ՝ Ի.Կասիլյաս, Վ.Վալդես
Պաշտպաններ՝ Ռամոս, Խորդի Ալբա, Մ.Մոնտոյա, Ռաուլ Ալբիոլ, Խուանֆրան, Սուսաետա
Կիսապաշտպաններ՝ Ինյեստա, Ֆաբրեգաս, Պեդրո, Բուսկետս, Խավի Մարտինես, Կասորլա, Խեսուս Նավաս, Մատա, Բենյատ
Հարձակվողներ՝ Վիլյա, Սոլդադո





































