Օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված օփենում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:
Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:
Այս մասին գրում է Armchess.am-ը:









































