Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Եվրոպական ընտրություններից հետո Հայաստանն ի՞նչ նոր առաջարկների է սպասում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը

– Պարոն Զաքարյան, Եվրամիության պաշտոնյաներն արդեն հաճախ են հայտարարում, թե Հայաստանի համար պետք է եվրաինտեգրման նոր մոդել մշակել: Ի՞նչ գործընթացներ կան այդ ուղղությամբ, որոնք դեռ մեզ հասանելի չեն:

– Նախ ասեմ, որ Արևելյան գործընկերությունը՝ որպես ԵՄ-ի հետ մերձեցման գործընկերային միասնական մոդել, դեռևս շարունակում է իր բարդ ժամանակահատվածում գտնվել՝ կապված Ուկրաինայի հետ: Եվ այդ բարդացումները վիլնյուսյան գագաթնաժողովից հետո որոշակի ցավալի փուլեր մտան, բայց բոլոր պետությունների կողմից գործընկերության նկատմամբ հանձնառությունները կարծես թե մնում են: Եվ միանշանակ է, որ քաղաքական և տարածաշրջանային զարգացումները, որոշակիորեն նաև շահերի բախումները բերում են նրան, որ անխուսափելիորեն անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր անդամ պետության պարագայում ունենալ առանձնացված մոտեցում: Իսկ ԱլԳ-ի շրջանակներում մեր համագործակցությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, և մենք շարունակելու ենք ակտիվ մասնակցել այդ ծրագրերին, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն զարգացումները:

Սպասելով եվրոպական ընտրություններին՝ ԵՄ նոր քաղաքականության, ԱլԳ-ի նկատմամբ նրանց դիրքորոշումներին`մենք ըստ այդմ գործնական բանակցային փուլում կտեսնենք, թե որոնք են հնարավորությունները, որ այս պահին հնարավոր է իրացնել, այն ներուժը, որը հնարավոր կլինի գնահատել արդեն Հայաստանի կողմից միասնական եվրասիական տնտեսական տարածքում լիարժեք ինտեգրվելուց հետո:

Փաստորեն, եթե մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը ԵՄ-ում մտադրություն կար ԱլԳ բոլոր պետությունների նկատմամբ միասնական քաղաքականություն վարել, դրանից հետո հասկացան, որ յուրաքանչյուր երկրի համար պետք է առանձին մոդել մշակել:

– Այո, և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումներն են վկայում այդ մասին, որ յուրաքանչյուր պետության պարագայում հնարավորությունների, կարևորությունների և շահերի տեսակարար կշիռն ըստ էության տարբերվում է: Հայաստանի համար այն խիստ կարևորվում է տնտեսական խնդիրներով, կիսափակ սահմաններով և կոմունիկացիայի անհրաժեշտությամբ, Ադրբեջանի համար այն դիտարկվում է զուտ որպես սոցիալական խնդիրների սպառման և քաղաքական դիվիդենտներ շահելու աղբյուր: Վրաստանի պարագայում ինտեգրման լիարժեք գործընթաց է դիտվում, Մոլդովայի պարագայում ընդհանրապես միացման գործընթաց է դիտարկվում, և Ուկրաինայի պարագայում կյանքը ցույց տվեց, որ նաև ներքին հակասությունների և ներքին զարգացումների քաղաքական խթան կարող է հանդիսանալ:

Իսկ ի՞նչ նոր առաջարկություն են ցանկանում ներկայացնել Հայաստանին:

– Մենք ԵՄ-ի հետ ունենք գործընկերության համաձայնագիր: Ես կարծում եմ, որ դրա շուրջ պետք է ավելի մեծացնել, զարգացնել կարողությունները, ակնկալիքները և միաժամանակ համագործակցության շրջանակները: Այն պետք է հնարավորինս տարածել հանրային, պետական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտների վրա: Դա կլինի տեխնոլոգիաների, գիտության զարգացման, հանրակրթության լիարժեք համապատասխանեցման և միասնական դաշտի շրջանակներում:

– Ասոցացման համաձայնագիրն էլ էր գրեթե դա ենթադրում:

– Ասոցացման համաձայնագիրը տալիս էր հիմնական ընդհանուր ուղենիշերը, Խորև համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը սահմանում էր կանոնները, տնտեսական առևտրային կանոնները և ստանդարտները: Բնականաբար, Եվրասիական տնտեսական միության անդամագրության պարագայում այլ կանոններ են գործում, որոնք ավելի համահունչ են մեր տնտեսությանը, ավելի համապատասխան են և ավելի քիչ ջանքեր են պահանջելու, որպեսզի մեր տնտեսությունն ամբողջովին կարողանա լինել իրական համագործակցության լիարժեք մասնակից: Մինչդեռ ԵՄ-ի պարագայում նույնիսկ երկար ժամանակ էր պահանջվելու, ինչը Հայաստանի տնտեսության համար կարող էր որոշակի հետևանքային խնդիրներ հարուցել: Ուստի մենք պետք է կարողանանք մեր քաղաքական, տնտեսական և ռազմավարական շահերն արդյունավետ համադրել, բալանսավորել:

– Սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին, նա դրանից հետո էլ, վիլնյուսյան գագաթաժողովին էլ հայտարարում էր, որ մենք պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց ոչ Խոր և համապարփակ ազատ առևտրի գորտու մասին պայմանագիրը: Բայց եվրոպական կողմից հայտարարություններ եղան, որ դրանք միասնական փաստաթուղթ են, և հնարավոր չէ առանձին-առանձին ստորագրել: Ինչո՞ւ փոշմանեցին և այժմ ցանկանում են քաղաքական նոր փաստաթուղթ առաջարկել, եթե իհարկե ցանկանում են:

– Եվրոպայի  քաղաքական համակարգը շատ բարդ է, և այդ բազմաշերտության մեջ լինում են համաձայնող հայտարարություններ, լինում են նաև չհամաձայնող հայտարարություններ: Տարբեր տեսակետներ կան: Այնպես, ինչպես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Եվրոպայում կա և՛ Ռուսաստանի, և՛ այդ երկրի ներսում տեղի ունեցող զարգացումներին աջակցություն, ինչպես նաև քննադատող մոտեցումներ: Այս պարագայում մենք պետք է նաև հասկանանք, թե ինչու Եվրոպայում կան չինովնիկներ, գործիչներ, ովքեր համարում են, որ դա չպետք է տեղի ունենա առանց խոր և համապարփակ ազատ առևտրի,  և գործիչներ, ովքեր համարում են, որ պետք է տեղի ունենա: Սա շատ նորմալ երևույթ է: Ի վերջո, Եվրամիությունը բազմաթիվ շահերի համախմբությունէ: Հետևաբար ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Եվրոպայում էլ այդ միասնական տեսակետը կձևավորվի: Եվ ինչու եմ ասում՝ ընտրություններից հետո: Որովհետև հստակ ի հայտ կգան և առաջիկա 5 տարիների քաղաքական ժամանակահատվածի համար Եվրոպան շատ լավ կտեսնի Արևելյան գործընկերության բոլոր ցավոտ կողմերը, խնդիրները, որոնք ըստ էության ունեն կենսական նշանակություն: Եվրոպան մեզ հասկանալու, նաև լիարժեք գնահատելու համար ժամանակի անհրաժեշտություն ունի, նաև որոշակի քաղաքական գործընթացները պետք է բերեն դրան:

Եվ բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանի կողմից կայացվող որոշումները և արտաքին քաղաքական վարքը գնահատվում է համարժեք: Բոլորը շատ լավ հասկանում են, թե մենք ինչու ենք ՄԱԿ-ում քվեարկում, կամ ինչու ենք քվեարկում այնպես, ինչպես քվեարկում ենք: Բոլորը շատ լավ հասկանում են, թե մենք ինչու ենք ինտեգրման այս կամ այն մոդելն ավելի նախընտրում, բոլորը շատ լավ հասկանում են, թե մենք ինչու ենք հայ-թուրքական գործընթաց տանում, Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ և ամուր դիրքորոշումներ սահմանում և դա հիմնավորում միջազգային բոլոր սկզբունքներով:

Բոլոր նրանք, ովքեր ի զորու են, ցանկություն ունեն խորամուխ լինելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում, բնականաբար, շատ լավ գիտակցում են, որ մեր երկիրն այլ բան չունի անելու, քան առաջնորդվելու իր շահերով այնպես, ինչպես մեր բոլոր պետությունները: Եվ, բնականաբար, մենք, խորապես համոզված լինելով, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը մեզ համար օրակարգային է, միշտ գործընկերներ ենք փնտրելու Եվրոպայում:

Երբ Հայաստանը սրընթաց կերպով գնում էր դեպի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ս.Սարգսյանը Ռուսաստանի ճնշման տակ արեց սեպտեմբերյան իր հայտարարությունը և կասեցրեց այդ գործընթացը: Հնարավո՞ր է, որ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող նոր մոդելի դեպքում ՌԴ-ն ճնշի մեր երկրին:

– Ճնշումների մասին խոսելը տեղին չէ, և նման զարգացումներ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որովհետև մեր երկրի դիրքը, քաղաքական համակարգը, հանձնառությունները և մեզ համար խիստ կարևոր անվտանգային խնդիրները երբեք թույլ չեն տալիս, որ Հայաստանը ենթարկվի կամ ընկալվի որպես հնարավոր ճնշման սուբյեկտ: Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել, և մենք բարձր ենք դասում ՌԴ-ի ռազմավարական գործընկերությունը, մենք միշտ դա բարձր ենք գնահատել և միշտ բարձր ենք գնահատելու: Հարավային Կովկասում Հայաստանի և Ռուսաստանի միջև շահերի համադրումը միշտ եղել է, եղել են նաև փոխադարձ ընկալումը և փոխադարձ աջակցությունը:

– Ինչ տեղի կունենար Հայաստանում, եթե ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը: Մեզ մոտ նո՞ւյնպես ուկրաինական սցենարը տեղի կունենար:

– Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան տեղի կունենար Հայաստանում: Պարզապես ինքներս պետք է ունենայինք տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ: Երբ սկսում էինք Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, մենք չունեինք նոր հրավեր: Ունենալով նոր մասնակցության, ինտեգրման հրավեր՝ մենք ինքներս պետք է կարողանայինք կշռադատել՝ արդյոքճի՞շտ որոշում ենք ընդունում՝ ստորագրելով պայմանագրը կամ նախապայմանագիրը: Կարծում եմ, որ այն ժամանակ մեր քաղաքական համակարգը ստիպված կլիներ խոստովանել, որ բոլոր դեպքերում ճիշտ կլիներ մասնակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում