Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է առաջիկա ամռանն ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին.
«Ինձ դուր են գալիս բոլոր լավ խաղացողները, հատկապես նրանք, ովքեր խաղում են «Ռեալ»-ում: Լուիս Սուարե՞սը. լավ խաղացողներ շատ կան, իսկ մենք շարունակելու ենք կատարելագործել «Ռեալ»-ի կազմը»,- այս մասին Պերեսը հայտարարել է Cadena Cope ռադիոկայանի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ն արդեն երկար ժամանակ ակտիվորեն հետաքրքրվում է «Լիվերպուլ»-ի հարձակվողի ծառայություններով:
Տեղեկություններ են շրջանառվում, որ թիմից հեռանալու է Կարիմ Բենզեման, իսկ նրա տրանսֆերից ստացված գումարը ներդրվելու է Սուարեսի տրանսֆերի ծրագրում:






































