Բեքհեմ ընտանիքի տղամարդկանց մասը՝ Դևիդի ու երեխաների՝ Բրուքլինի ու Ռոմեոյի գլխավորությամբ, գնացել է հոկեյի խաղ խաղալու, հայտնում է spletnik.ru-ն:
Պարզվում է՝ հայրն ու որդիները անտարբեր չեն ձմեռային մարզաձևի հանդեպ: Նրանք իսկական երկրպագուի պես են իրենց պահել: Ուրախանալու առիթ իսկապես էլ կար, քանի որ նրանց երկրպագած թիմը՝ լոսանջելեսյան Kings թիմը հաղթել է Չիկագոյի Blackhawks-ին: Խաղը տեղի է ունեցել Staples Center արենայում:
Ուիլ Ֆերելը նույնպես կարևոր խաղին բերել է իր որդի Մատիասին: Staples Center-ում նկատվել են նաև Քրիս Օ’Դոնելը, Ալիսիա Միլանոն՝ ամուսնու՝ Դևիդ Բագլիարիի հետ:










































