«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է կատալոնական ակումբում աշխատանքի առանձնահատկությունների մասին:
«Շատերին կարող է այլ կերպ թվալ, բայց «Բարսելոնա»-ում աշխատանքը կառուցվում է միմիայն անհրաժեշտ արդյունք ապահովելու նպատակով: Այստեղ պահանջվում են միայն հաղթանակներ: Մնացած ամեն ինչ շատ ավելի փոքր նշանակություն ունի:
Եթե «Բարսելոնա»-ում արդյունք չես ապահովում, ավելի լավ է մտածես հեռանալու մասին:
Շատերն են կարծում, որ այնտեղ շեշտը դնում են գեղեցիկ խաղի վրա, բայց դա այդպես չէ: «Բարսելոնա»-ն հավակնոտ նախագիծ է»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































