Բրիտանուհի Սպիտակ այրի մականունով Սամանթա Լյութուեյթը Սոմալիում ամուսնացել է, գրում է The Daily Mirror-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններում աղբյուրներին: Ըստ տեղեկության՝ Լյութուեյթի ընտրյալը «Աշ-Շաբաաբ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկն է՝ Մաալիմ Իբրահիմը, որը հայտնի է նաև որպես Շեյխ Հասան:
Սպիտակ այրու համար սա արդեն երրորդ ամուսնությունն է, նշում է թերթը: Նոր ամուսնությունը նշանակում է, որ Լյութուեյթն ուժեղացված պաշտպանություն կստանա իր նոր ամուսնու զինված հարազատների կողմից: «Ամուսնու հարազատները նրան շատ լավ են վերաբերվում, քանի որ հիմա նա դարձել է նրանցից մեկը և խոշոր կլաններից մեկի մասը»,- հայտնել է աղբյուրներից մեկը:
«Սամանթան լրջորեն պահպանվող գյուղում է, որտեղ օտարների չեն թողնում մտնել: Բայց մենք վստահ ենք, որ նա տեղից տեղ կտեղափոխվի, ուստի նա պետք է ընտանիքում հայտնվի»,- հավելել է նա:
Լյութուեյթը համարվում է աշխարհի ամենաորոնվող կանանցից մեկը: Օրինապահ մարմինները նրան կասկածում են Սոմալիի «Աշ-Շաբաաբ» ահաբեկչական խմբավորման հետ կապի համար, որի անդամները սեպտեմբերին գրավել էին «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնը: Ահաբեկչության հետևանքով 67 մարդ էր զոհվել:









































