Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան համամիտ չէ այն կարծիքի հետ, թե նախորդ մրցաշրջանում թիմի հարձակվող Լիոնել Մեսսին խնայել է իր ուժերն ու ջանքեր չի գործադրել «Բարսելոնա»-ի հաջողությունների համար:
Լուրեր են շրջանառվում, որ Մեսսին պահպանում էր իր ուժերը` աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Չեմ անհանգստանում Մեսսիի համար: Նա հիանալի վիճակում է: Պարզապես երբ «Բարսելոնա»-ի կարգի թիմը պարտություն է կրում, մարդկանց տրամադրությունը վատանում է: Մեսսին ջանք չի խնայել: Նա պրոֆեսիոնալ է»,- Սաբելյայի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































