Մահացել է ամենագեր մեքսիկացին՝ Մանուել Ուրիբեն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Բժիշկների խոսքով՝ մահվան պատճառը երիկամային անբավարարությունն էր:
Մեքսիկացին, որը Գինեսի ռեկորդների գրքի կողմից 2006-ին ճանաչվել է մոլորակի ամենագեր մարդ, մահացել է երկուշաբթի՝ 48 տարեկանում:
Մայիսի սկզբին Ուրիբեն վերամբարձ կռունկի միջոցով հիվանդանոց էր տեղափոխվել սրտային առիթմիայի պատճառով:
Ամբողջ աշխարհում Ուրիբեն ճանաչվեց այն բանից հետո, երբ սկսեց կշռել 590 կգ: Դիետոլոգների օգնությամբ նա կարողացավ քաշը հասցնել մինչև 320 կգ-ի:
Մեքսիկացին ամենագեր մարդու տիտղոսը կորցրել է 2009-ին, երբ ամենագեր մարդ ճանաչվեց բրիտանացի Փոլ Մեյսոնը:
Տղամարդը ավելորդ քաշի պատճառով 2001-ից գամված էր անկողնում: Մահվան պահին նա կշռել է 394 կգ:












































