LuizSec ցանցահենային խմբավորման նախկին առաջնորդ ամերիկացի Հեկտոր Մոնսեգուրը օգնել է ԱՄՆ իշխանություններին կանխել ավելի քան 300 կիբերհարձակումներ, որոնցից շատերը՝ կառավարական հաստատությունների դեմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Մոնսեգուրի օգնության շնորհիվ հաջողվել է կանխել Պենտագոնի, ՆԱՍԱ-ի, ԱՄՆ Կոնգրեսի և մի շարք ԶԼՄ-ների կայքերի վրա հարձակումները, որոնցից ստացված վնասը կարող էր կազմել միլիոնավոր դոլարներ:
Ցանցահենային հարձակումների և բանկային քարտերի համարների առևանգման համար Մոնսեգուրին սպառնում էր 26 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը՝ դատախազությունը խնդրում է ավելի մեղմ դատավճիռ՝ երկու տարուց պակաս ազատազրկում:











































