Առանձնատունը, որտեղ նկարահանվել է «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալը, Լոս Անջելեսում 5 մլն դոլարով վաճառվում է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Գոթական ոճով առանձնատունը կառուցվել է 1908-ին՝ հայտնի ճարտարապետ Ալֆրեդ Ռոզենհայմի նախագծով:
Տունն ունի 3 հարկ, 6 ննջարան, ապակե տանիքով ճեմուղի, որտեղից բացվում է մայրիների անտառի համայնապատկերը: Հյուրասենյակի ապակե ցուցափեղկերը Tiffany ապրանքանիշի են, իսկ առաստաղի վրա ձեռքով է նկարված:










































