Microsoft-ը համագործակցում է Չինաստանի պետական մարմինների հետ` իշխանությունների վճռի վրա ազդել փորձելով, ովքեր արգելել են պետական հաստատություններում գործածել Windows 8 համակարգը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Microsoft-ի ներկայացուցչին:
Microsoft-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանի պետական գնումների վարչության և այլ պետական մարմինների հետ`փորձելով համոզել նրանց, որ ընկերության արտադրանքը և ծառայությունները համապատասխանում են իշխանության պահանջներին` անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև այլ պարամետրերով:
«Մենք վստահ ենք, որWindows 8-ը համապատասխանում է այդ բոլոր պահանջներին, և մենք տեսել ենք, թե պատվիրատուների ինչպիսի մեծ քանակ գոյություն ունի ողջ աշխարհում, ներառյալ` պետական մարմինները»,- ասել է նա:







































