Հունիս ամսին Ամստերդամում հատուկ մուսուլմանների համար կբացվի «Տաք ամիս» հասարակաց տունը: Հասարակաց տան մարմնավաճառները պարտավոր են ալկոհոլ և թմրանյութեր չօգտագործել, ինչպես նաև օրական հինգ անգամ աղոթել, նույնիսկ այն ժամանակ, երբ աղոթքի ժամը համընկնում է հաճախորդին սպասարկելու ժամի հետ, գրում է NEWSru Israel-ը:
Հատկանշական է, որ հասարակաց տան կանոնների մեջ ոչինչ չի ասվում ծխելու և այն մասին, արդյոք մարմնավաճառները պետք է մուսուլմաններ լինեն, թե ոչ: Հարկ է նշել, որ իսլամը խստորեն արգելում է արտամուսնական սեռական կապերը:
Չնայած դրան, հաստատության մենեջերի խոսքերով՝ երեք հեղինակավոր իմամներ արդեն հավանության են արժանացրել ծրագիրը:
Նման հաստատության բացվելու մասին լուրը մուսուլմանների մոտ վրդովմունք է առաջացրել: Շարիատի օրենքների համաձայն, կնոջն արգելվում է նույնիսկ դիպչել տղամարդուն, եթե նա ընտանիքի անդամ չէ, իսկ ամենաանմեղ համբույրն էլ որպես հանցագործություն է ընդունվում:








































