Բրենդան Ռոջերսը նոր պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.: Հիշեցնենք, որ Ռոջերսի գլխավորությամբ «Լիվերպուլ»-ը երկրորդն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում:
«Այս թիմում անցկացրած յուրաքանչյուր օր պատվաբեր է ինձ համար: Երկրպագուներին շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած աջակցության համար: Միասին մենք հաջողության կհասնենք»,- հայտարարել է Ռոջերսը:







































