Monday, 06 07 2026
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ

Օլանդի այցը Հայաստանում անցավ ծայրաստիճան ջերմ մթնոլորտում. Անրի Ռենոն ամփոփեց Օլանդի՝ ՀՀ կատարած այցը

Օլանդի այցը ՀՀ տեղի ունեցավ ծայրաստիճան ջերմ մթնոլորտում: Այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի և «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցի արդյունքների ամփոփումը» թեմայի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Բանախոսը նշեց, որ այցը կարելի է որակել որպես շատ հաջողված, որն անցավ ծայրաստիճան ջերմ մթնոլորտում, և որը հաջողված հանդիպում էր: Իմիջիայլոց, նրա դիտարկումներով՝ այցի արդյունավետության և ջերմ մթնոլորտի ընկալումը երկուստեք նույնպիսին էր, քանի որ ոչ միայն ֆրանսիական, այլև հայկական կողմը գոհունակություն հայտնեց այդ այցի առնչությամբ: Դեսպանի խոսքով ՝միայն այն հանգամանքը, որ վերջին նախագահական այցից հետո երկուսուկես տարի էր անցել, հաստատում է հայ-ֆրանսիական հարաբերությունների սերտությունը:

«Օլանդի հայաստանյան այցի ամենակարևոր ուղերձներից մեկն այն էր, որ եկող տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով Ֆրանսիայի նախագահը լինելու է ՀՀ-ում: Սա բավականին ուժեղ հայտարարություն էր մի երկրի գերագույն ղեկավարի կողմից, երկիր, որը, եթե չեմ սխալվում, օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ հարյուրամյա տարելիցին մասնակցելու լուրն արվեց տարելիցից մեկ տարի առաջ, մի բան, որը ևս մեկ անգամ հաստատում է Ֆրանսիայի որդեգրած հստակ ռազմավարությունը: Հետաքրքիր ուղերձ էին Հայաստանում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին նրա դիտարկումները, իր ուղերձում նախագահ Օլանդը բավականին հստակ կոչ արեց ընկալել քաղաքական իրավիճակը, որում Հայաստանն է: Այդ իրավիճակի քաջ ըմբռնումով կոչ արեց որոնել մեկ այլ ճանապարհ, բանաձև, որը հնարավորություն կտա Հայաստանին ասոցացնել ԵՄ-ի հետ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է Ֆրանսիայի Հանրապետության խորը վերլուծական գործընթացները և դրանց արդյունքում որդեգրած վճռական դիրքորոշումը:

ԼՂ հակամարտության հրադադարի ստորագրման պայմանագրի 20-ամյակը համընկավ այցի հետ, հանրապետության նախագահն ընդգծեց ևս մեկ անգամ ԼՂ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ տարբերակով լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հիմքում ունենալով Մադրիդյան սկզբունքները:

Այցի տնտեսական բաղադրիչը, բնականաբար, ևս կարևոր էր: Ֆրանսիան Հայաստանում արտասահմանյան առաջին ներդրողն է, և, բնականաբար, հարկավոր է այնպես անել, որ տնտեսական հարաբերությունները հասնեն այն մակարդակին, որոնք այսօր գրանցված են քաղաքական հարաբերությունների ոլորտում, և այնպես անել, որ տնտեսականը համահունչ լինի քաղաքական դերակատարությանը ևս: Անցկացվեց տնտեսական համաժողով՝ որպես տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչ, որի շրջանակում էլ մոտակա աշնանը ենթադրվում է առաջին «Կարֆուր» հանրախանութի բացումը, որի տարածք այցելեց նախագահը»,- ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ այցը անմասն չէր հուզական շեշտադրումից ևս, քանի որ այցի երկրորդ օրը նախագահական այցի շրջանակում նախատեսված էր մասնակցություն ՀՀ-ի կենտրոնական հատվածներից մեկում Միսաք Մանուշյանի անվան այգու բացման արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում