Միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, որն առաջատար է Ուկրաինայի նախագահական ընտրություններում, հայտարարել է Ուկրաինայի տարածքում բոլոր միավորումների զինաթափման անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Զենքը պետք է հավաքվի ուկրաինական բոլոր փողոցներից, բոլոր քաղաքներից ու գյուղերից: Դա վերաբերում է ոչ միայն Կրամատորսկին, Սլավյանսկին, Գորլովկային, Մակեևկային և այլ զավթված քաղաքներին: Դա վերաբերում է Կիևին, վերաբերում է նաև այլ տարածաշրջանների»,- ասել է նա:









































