Այսօր Վրաստանում նշվում է Անկախության օրը՝ հայտնում է Trend -ը:
1918 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում Վրաստանի Ազգային խորհուրդը ընդունել է պետականության անկախության մասին ակտ ու երկիրը հռչակել անկախ հանրապետություն:
Վրաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել են Եվրոպայի առաջատար երկրները:
«Այսուհետ վրացի ժողովուրդը ինքնիշխան իրավունքի կրող է, և Վրաստանը լիիրավ անկախ պետություն է»,- ասվել է Վրաստանի անկախության մասին ակտի առաջին կետում:
Վրաստանի Անկախ պետությունը 3 տարի անց դադարել է գոյություն ունենալ: Երկիրը կարողացել է անկախությունը վերականգնել 1991 թվականի ապրիլի 9-ին:
Վրաստանի պետականության անկախության 96-րդ տարեդարձի կապակցությամբ երկրում մայիսի 26-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Այդ օրը երկրի 12 քաղաքներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:









































