Ալավերդի քաղաքում այսօր, ժամը 14:55-ի սահմաններում, գրանցվել է մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են Ալավերդի քաղաքի բնակիչները:
ԱԻՆ 911 ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդեցին, որ դեռ այդպիսի ահազանգ չեն ստացել, նման տեղեկատվություն գրանցված չէ: ԱԻն աշխատակիցները փորձեցին մեզանից ճշտել երկրաշարժի հետ կապված մանրամասները:








































