Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ Գերմանիայի հավաքականը կարող է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Ամբողջ Գերմանիան սպասում է աշխարհի առաջնությունում մեր չեմպիոնությանը: 2010թ. թիմը շատ երիտասարդ էր, և բոլորը զարմացան, երբ կարողացանք լավ արդյունք ցույց տալ: Հիմա մեզ վրա ճնշումն ավելի մեծ է, քանի որ վերջին 4 տարիներին գերազանց ֆուտբոլ ենք ցուցադրել:
Հասկանում ենք, որ չեմպիոն դառնալը բարդ է լինելու: Բրազիլիան ֆավորիտ է, բայց Գերմանիան կարող է դառնալ եվրոպական առաջին հավաքականը, որը չեմպիոնի կոչում է նվաճել Հարավային Ամերիկայում:
Մեր թիմը մեծ ներուժ ունի և կարող է չեմպիոն դառնալ»,- Օզիլի խոսքերը մեջբերում է Bild-ը:







































