Եվրոպացի ընտրողները, որոնք տուժել են ԵՄ խիստ տնտեսական միջոցառումներից, պատժել են «բրյուսելամետ» կուսակցություններին, գրում է The Times-ը:
Ինչպես նշում է թերթը, դա տեղի է ունեցել Հունաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում ու մի շարք այլ երկրներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը (UKIP) հաղթել է Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններում, իսկ աջ ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում:
Թերթի կարծիքով՝ այդ կուսակցության հաջողությունը կապված է ԵՄ-ի հանդեպ ընտրողների բացասական վերաբերմունքով ու ներկայիս քաղաքական հեղինակությամբ:
The Financial Times-ն ընդգծում է, որ Եվրոպայում նկատվում է ԵՄ-ի դեմ հանդես եկող կուսակցությունների հեղինակության բարձրացում:








































