ԱՄՆ Մեն նահանգի բնակչուհին քոլեջի ավարտական դիպլոմն ստացել է ուսումնական հաստատությունում ուսուցումն ավարտելուց 75 տարի անց: Այս մասին գրում է Associated Press-ը:
Այժմ արդեն 99 տարեկան Ջեսի Ուայթը պետք է դիպլոմ ստանար դեռևս 1939-ին, սակայն այդ ժամանակ նա չէր կարողացել վճարել անհրաժեշտ 5 դոլարը: Իմանալով այս մասին՝ Ուայթի ընկերը կապվել է քոլեջի տնօրեն Ալան Սթիլի հետ, ով որոշել է վճարել այդ գումարը և հանձնել բաղձալի դիպլոմը կնոջը:









































