Վենետիկից 2 կմ հեռավորությամբ գտնվող Պովելյա կղզին, որը իշխանությունները հանել էին աճուրդի, գնել է իտալացի գործարար Լուիջի Բրունյարոն 513 հազար եվրոյով:
Նոր սեփականատերը պատրաստվում է վերականգնել լքված շինությունները և կղզին բացել հրապարակային օգտագործման համար, հայտնում է Travel-ը:
Պովելյան ունի սարսափելի վայրի համբավ՝ 18-րդ դարում այստեղ ժանտախտի կարանտին է հայտարարվել, իսկ 2 դար անց եղել է հոգեբուժարան: 1960-ականներից կղզին սկսեց ամայանալ և ներկայումս կարծես սարսափ ֆիլմի դեկորացիա հիշեցնի:
Իր ձեռքբերումը Լուիջի Բրունյարոն այսպես է բացատրում. «Ես արեցի դա վենետիկցիների համար, որ փրկեմ կղզին չինական ու արաբական շինարարական ընկերություններից»:










































