Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Թուրքիայում միտումնավոր է շրջանառության մեջ դրվել նախագահ Գյուլի հայկական ծագում ունենալու մասին լուրը. Zaman

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Անվտանգության ծառայության աշխատակիցները «Էրգենեքոն»-ի գործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Oda-Tv-ի շենքում, որի ժամանակ էլ հայտնաբերել են մի շարք հետաքրքիր փաստաթղթեր:

Դրանցից մեկում նշված էր, որ հենց Oda-Tv-ի գլխավոր տնօրեն Բարըշ Փեհլիվանն է «Էրգենեքոն»-ի գործով կասկածյալ, գիտնական Յալչըն Քյուչուքին հրահանգ տվել` բարձրաձայնելու նախագահ Գյուլի մոր հայկական ծագման մասին:

Փեհլիվանը նշել է, որ տվյալ խնդրի շուրջ խորհրդակցել է Oda-Tv-ի սեփականատեր Սոներ Յալչընի հետ և եկել այն եզրահանգման, որ հայկական արմատներ ունեցող անձը Թուրքիայում չի կարող բազմել նախագահական աթոռին:

Նշվում է, որ Գյուլի հայկական արմատների մասին լուրն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2007 թվականին կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին, ապա այն շարունակ օրակարգում է պահել գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող, Իզմիրից ընտրված կին խորհրդարանական Ջանան Արըթմանը:

Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաների հայկական ծագում ունենալը հանդիսանում է թուրքական քաղաքական շահարկումների զինանոցի կարևոր տարրերից մեկը:

Մասնավորապես, երբ 2008 թվականի դեկտեմբերի կեսերին Գյուլը դրական գնահատեց մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ 1915 թվականի իրադարձությունների համար հայերից ներողություն հայցելու ստորագրահավաքը, Ջանան Արըթմանը հանդես եկավ Գյուլի մոր հայկական ծագման վերաբերյալ հայտարարությամբ:

Սակայն Գյուլը նախ հրապարակավ ասաց, որ իրենց տոհմը թուրք է և մուսուլման, այնուհետև մամուլում տպագրվեց Գյուլի ընտանեկան տոհմածառը (վերջերս էլ նշվեց, որ Գյուլի հայրն ամուսնացել է իր մորաքրոջ աղջկա հետ): 2009 թվականի գարնանը Թուրքիայի նախագահը դատի տվեց Արըթմանին և շահեց դատը` ստանալով խորհրդանշական 1 թուրքական լիրա փոխհատուցում:

Ի դեպ, այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ`փետրվարի կեսերին, Թուրքիայում հրապարկվեց ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագում ունենալու մասին «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում