News Georgia-ի փոխանցմամբ`Վրաստանի Իմերեթիի շրջանի Տկիբուլի քաղաքում գիշերը գործադուլ են հայտարարել տեղի ածխահանքի մոտ 1600 հանքափորներ: Այս մասին լրագրողներին հայտնել է տվյալ քաղաքից պատգամավոր ընտրված Էլիսո Չապիձեն:
Վերջինիս խոսքերով՝ գործադուլը կապված է այն բանի հետ, որ հանքափորներին հայտնել են, թե նրանց աշխատավարձը կրճատվելու է, ինչպես նաև նրանց մի մասը դառնալու է գործազուրկ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում էլ գործադուլ են անում ավտոբուսների վարորդները՝ պահանջելով աշխատավարձի ավելացում, աշխատանքային պայմանների բարելավում, բժշկական սպասարկման արտոնությունների տրամադրում:







































