Տեխասում մահապատժի է ենթարկվել 33-ամյա Մարիո Սուեյնը տասը տարվա վաղեմության սպանության մեղադրանքով,- հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, Սուեյնը հանցագործությունն իրականացրել է 2002 թ. դեկտեմբերին. մտնելով 46-ամյա Լոլ Նիքսոնի բնակարան՝ սպանել է նրան, որից հետո կնոջ մարմինը գցել է աղբանոցը:
Դատարանը հանցագործին սպանության մեջ մեղավոր է ճանաչել 2003 թ.: Սուեյնի փաստաբանները մի քանի անգամ բողոքարկել են վճիռը, սակայն ապարդյուն:
Դատական գործընթացի ժամանակ դատախազները Սուեյնին նկարագրում էին որպես պոտենցիալ սերիական մարդասպանի: Մասնավորապես, հանցագործի ընկերուհին հաղորդել է, որ նա ուներ մոտակայքում ապրող կանանց ցուցակ, ովքեր, հավանաբար, կարող էին դառնալ նրա զոհը:
Նշենք, որ 2012 թ. ընթացքում սա արդեն մահապատժի 13-րդ դեպքն է Տեխասում: Ակնկալվում է, որ միչև նոյեմբերի վերջը մահապատժի կդատապարտվեն ևս երկու մարդ:










































